Վարդանյանի պաշտոնանկություն, Հարությունյանի հրաժարական. քննարկված, բայց առկախված հարցեր Արցախում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

«Մենք միասին պետք է հաղթահարենք այս ծանր փուլըը»։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսպես էր արտահայտվել ընդամենը 2 ամիս առաջ, երբ Ռուբեն Վարդանյանին նշանակում էր պետնախարար։ Այնինչ հանգստյան օրերին տեղեկություններ շրջանառվեցին, թե Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։ Ո՛չ հանգստյան օրերին, ո՛չ էլ այսօր նախագահի աշխատակազմը որևէ կերպ չէր մեկնաբանում այս լուրերը։ Միայն այսօր Արայիկ Հարությունյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Արցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում՝ հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելն է։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որը նախկինում Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել, այսօր Factor TV-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Վարդանյանին ազատելու մտադրություն իսկապես եղել է, սակայն Արցախում, իր ձևակերպմամբ, վտանգավոր գործընթացները կանգնեցվել են։

Ստեփանակերտի լռությունը հունվարի 14-ի կեսգիշերին խախտեց ինքը՝ Ռուբեն Վարդանյանը, ֆեյսբուքյան էջում գրելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Իսկ թե ինչու էր նրա պաշտոնակության հարցն առաջ եկել, որևէ կերպ չէր պարզաբանել։

«Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում։ Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք»,- գրել է Ռուբեն Վարդանյանը:

Պետնախարարի գրառումից պարզ է դառնում, որ Ստեփանակերտում քննարկվել են նաև նախագահի հրաժարականի ու խորհրդարանը ցրելու հարցերը, իսկ թե ինչու են այս հարցերը քննարկումների օրակարգում հայտնվել, որևէ բացատրություն չկա։ Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ շաբաթ օրն Անվտանգության խորհրդի անդամների և արցախցի այլ գործիչների մասնակցությամբ նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ որոշվել է հրաժարականների ճանապարհով չգնալ։

Արցախցի քաղաքագետ Բարդուղ Գալստյանի խոսքով՝ Արցախում ներքաղաքական լարվածությունն առաջացել է Ռուբեն Վարդանյանի՝ նախորդ շաբաթ Ստեփանակերտ-Երևան հեռուսակամուրջի ժամանակ հայտնած մտքերից հետո։

Հիշեցնենք՝ հունվարի 12-ին մեկ ամիս շարունակվող շրջափակման թեմայով Երևան-Ստեփանակերտ հեռուստակամուրջի ընթացքում Ռուբեն Վարդանյանը պատասխանել էր նաև Factor TV-ի հարցին և հայտարարել, որ չի քննադատելու ռուս խաղաղապահներին։

Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելուն զուգահեռ ընդլայնվել էին նրա լիազորությունները։ Քաղաքագետ Բարդուղ Գալստյանի նշում է՝ Վարդանյանը պաշտոնանկ չի արվել, քանի որ եկել են փոխհամաձայնության։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Արցախում ներքաղաքական իրավիճակը, երեկվա համեմատ, էականորեն լիցքաթափվել է։ Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում ընտրությունների գնալը կարող էր արագացնել Արցախի հանձման գործընթացը։ Աբրահամյանը նաև որոշակի մանրամասներ հայտնեց, թե ինչ է տեղի ունեցել նախագահի ու պետնախարարի միջև։

Երևանում իշխող թևը հետևում է Արցախում տեղի ունեցող զարգացումներին։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Factor TV-ին ասաց՝ հետևում են, բայց չեն միջամտում։ ՔՊ-ական պատգամավորը նշում է՝ Հայաստանը միջամտելու է միայն Արցախի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին, իսկ թե Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանն ինչ հարցի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ, դա իշխանությունների գործը չէ։

Այս ամենով հանդերձ, Ռուբեն Վարդանյանը շարունակում է կատարել իր պարտականությունները։ Այսօր նրա գլխավորությամբ օպերատիվ շտաբի նիստ է անցկացվել։ Արայիկ Հարությունյանն իր հերթին ԱԱԾ տնօրենի ու ԱԽ քարտուղարի պաշտոներում նշանակումներ է արել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան