Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսը (նստավայրը՝ Մոսկվա)․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Շնորհավորելով դեսպանին նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դեսպան Յորգալիսի դիվանագիտական փորձառությունը նպաստելու է հայ-կիպրական հարաբերությունների առավել սերտացմանն ու բազմաշերտ փոխգործակցության զարգացմանը: Նախագահը մասնավորապես նշել է. «Մենք իրականում իրար հետ շատ անելիքներ ունենք, որովհետև …

