Բաքուն հայտնել է, որ Էրդողանի մտերիմի կողմից կառուցվող Հորադիզ-Աղբենդ երկաթուղու 38 տոկոսը պատրաստ է

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Ադրբեջանը հայտնել է, որ Հորադիզ-Աղբենդ 140,6 կմ երկարությամբ երկաթուղու (որը գալիս է դեպի Հայաստան) նախագծային աշխատանքները, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2024 թվականին, ավարտվել է 78%-ով, իսկ շինարարական աշխատանքները՝ 38%-ով (53,2 կմ):

«Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերությունը հայտնում է, որ ապագայում այդ ճանապարհը մեծ դերակատարում է ունենալու Ասիայից Եվրոպա բեռների տեղափոխման համար։ Ըստ տեղեկությունների՝ երկաթուղու՝ Հաքարի գետի վրայով անցնող հատվածում 418 մետր երկարությամբ 13 թեքությամբ երկաթուղային կամրջի կառուցումն ավարտվել է 85%-ով։

Հավելենք, որ սա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավորների համատեղ ծրագրերից է Արցախի գրավյալ տարածքներում, որը նաև կառուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում։

Հորադիզ-Աղբանդ երկաթուղային գծի հիմքը դրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 26-ին երկու երկրների նախագահների մասնակցությամբ։ Ալիևի հրամանով՝ ճանապարհի կառուցման համար հատկացվել է 312 մլն 700 հազար մանաթ։ Սակայն ադրբեջանական անկախ Abzas Media-ի հաղորդմամբ՝ այդ պատվերների մասին որևէ պաշտոնական աղբյուրում հնարավոր չէ տեղեկություն գտնել։

Նախագիծն իրականացնում է թուրքական «Kalyon» ընկերությունը՝ «Ադրբեջանի երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության պատվերով։ Էրդողանի շրջապատի հետ կապեր ունեցող «Kalyon» ընկերության ներկայացուցչությունն Ադրբեջանի պետական ​​ռեգիստրում գրանցվել է 2021 թվականի մարտի 4-ին, իսկ ընդամենը մեկ ամիս անց առանց մրցույթի միացել է Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումային ծրագրերին։

Ի դեպ, Արցախի գրավյալ տարածքներում բոլոր խոշոր նախագծերի իրականացումն Ալիևը պատվիրակել է հենց Էրդողանի մտերիմ թուրքական տարբեր ընկերություններին։ Էրդողանի և Քալյոնջուի ընտանիքները ջերմ հարաբերություններ ունեն, Էրդողանը նույնիսկ մասնակցել է հոլդինգի սեփականատեր Ջեմալ Քալյոնջուի որդու՝ Մեհմեդ Քալյոնջուի հարսանիքին։

Թուրքական ընկերության նախագծերի մենեջեր Էֆթալ Գյոքչեն ասել է, որ մրցույթի վերաբերյալ հարցեր պետք է ուղղել «Ադրբեջանի երկաթուղիներ»-ին։

2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարությունը տեղեկատվություն էր հրապարակել, որ իրենց ընկերությունները 14 հայտ են ուղարկել՝ Արցախում նախագծերի մասնակցելու համար։ Նախարարությունը հայտնել է, որ «INNOPRO» ընկերությունը մասնակցում է Հորադիզ-Աղբանդ երկաթուղու կառուցման նախագծին։

2021 թվականի մայիսին «Ռեյլ Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել երկաթուղային գծի կապի և ազդանշանային համակարգերի նախագծման համար։ Ընկերության մատակարարման բաժնի ղեկավար Նազրին Իբադովան հրաժարվել է բացահայտել, թե որ ընկերության հետ են պայմանագիրը կնքել և ինչ արժեքով։

Նախագծի պատվիրատու հանդիսացող «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նատավան Բայրամովան ասել է, որ Ղարաբաղին վերաբերող հարցերի պատասխանները կտրամադրեն՝ համաձայնեցնելով Համակարգող շտաբի հետ։ Բայց ո՛չ նա, ո՛չ էլ Համակարգող շտաբը չեն նշել, թե ինչ միջոցներ են հատկացվել երկաթուղու կառուցման համար, որ ընկերություններն ու ինչպես են ընտրվել։

Էմմա Չոբանյան