Նոր պատերազմ է լինելու՝ փոքրիկ համաշխարհային․ ՀՀ-ն շահած դուրս գալու ռեալ շանս ունի․ Միքայել Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
Էպիլեպսիա ունեցող կինը հանկարծամահ է եղել ChatGPT-ի խորհրդով դեղաչափը նվազեցնելուց հետո
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկ ամսից ավելի Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը՝ բլոկադայի ենթարկելով Արցախը։ Միաժամանակ՝ ռուս խաղաղապահները չեն կատարում միջանցքը վերահսկողության տակ պահելու իրենց պարտականությունը՝ Բաքուն և Մոսկվան այսպիսով խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Պարբերաբար ադրբեջանական հարձակումներ են տեղի ունենում ՀՀ-ի սուվերեն տարածքների վրա։ Ուկրաինական պատերազմում ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքներով Արևմուտքի և Իրանի հարաբերություններն են լարվել։

Թուրքիան և Ադրբեջանն են վերջին շրջանում զորավարժություն անցկացրել Իրանի սահմանին։ Սպառնալիքներ են հնչեցվել դեպի Իրանը։ Նաև Թուրքիան նախապատրաստվում է նախագահական ընտրությունների, ուր Էրդողանն ունի վերընտրվելու խնդիր։

Ներքաղաքական մեծ լարվածություն կա այդ պետությունում՝ Էրդողանը չեզոքացնում է մրցակիցներին։ Եվ իհարկե, 11 ամիս Ուկրաինայի դեմ պատերազմ է վարում ՌԴ-ն՝ չկարողանալով հասնել ի սկզբանե դրած նպատակներին, որն է՝ Կիևի ապառազմականացումը և ամբողջական հպատակեցումը։ Անորոշությունները բավականին շատ են, զարգացումները՝ անհաշվելի։

Հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը Factor TV-ի հարցազրույցում կանխատեսում է ռեգիոնում նոր ռազմական գործողությունների սկսում․ «Իրոք, մենք պարտվել ենք պատերազմում, բայց այնպես չէ, որ հաջորդ պատերազմը սարերի հետևում է։ Միանգամայն նոր բնույթի պատերազմ է լինելու՝ փոքրիկ համաշխարհային պատերազմ, ինչպես ժամանակին բալկանյան պատերազմների մասին էին ասում։ Մենք պետք է կարողանանք տանուլ չտալ, և հակառակը՝ շահած դուրս գալու ռեալ շանսեր կան։ Տանուլ չենք տա, եթե պատրաստակամ լինենք, երբ մեր միջից թոթափենք պարտվածի սինդրոմը։

Հիշո՞ւմ եք՝ Նիկոլը մի բան ասաց պատերազմի օրերին, բայց քանի որ մակերեսով խորք չկար այնտեղ, չփորձեց շարունակել։ Դա շատ կարևոր թեզ էր, ասաց՝ ինչ էլ պատահի, մեզ պարտված չհամարենք։ Եվ ծաղրողներն էին սրիկա, և Նիկոլն էր բավականին գավառամիտ, որովհետև ասածը փայլատակեց և վերջացավ՝ տակը ոչ մի հիմք չդրեց»,- ասաց Միքայել Հայրապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան