Ալիևի ռեժիմը միջազգայնորեն մեկուսացնելուն է ուղղված Եվրախորհրդարանի հայտարարությունը․ միջազգային մթնոլորտ է ձևավորում․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ

-Պարո՛ն Մելիքյան, զրույցը սկսենք այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքից՝ Սոթքում զորամասի կացարանում հրդեհ է բռնկվել, 15 զինվոր է զոհվել։ Ինչո՞ւ է հնարավոր դառնում նման ողբերգական դեպքը՝ Զինված ուժերում բարեփոխումների մասին հնչեղ հայտարարությունների ֆոնին։

-Իհարկե, պատահականությունից որևէ մեկը չի կարող իրեն ապահովագրված զգալ։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ համակարգային փոփոխությունների կազմակերպման գործընթացը պետք է հիմնված լինի իրապես լուրջ թե՛ տեսական, թե՛ գործնական հիմքերի վրա։ Չգիտեմ՝ այդպես է այսօր բանակում, թե՝ ոչ, իմ տպավորությունն այն է, որ՝ ոչ։ Ամեն դեպքում, դա այն է, ինչին մենք պետք է ձգտենք ինչպես պետական մակարդակում, այնպես էլ անձնական, անհատական։

-Երասխում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, վիճակը ծանր է։ Բաքուն սկսել է ակտիվանա՞լ սադրանքների հարցում։

-Ես կարծում եմ՝ Բաքուն բոլոր դեպքերում երբևէ չի դադարել սադրանքների դիմելուց։ Երբեմն մարտավարական հանգիստ շրջաններ է թույլ տվել, բայց, ընդհանուր առմամբ, ռազմավարությունը նույնն է, և այդ ռազմավարության շրջանակում Բաքվի գործողությունները որոշակի տրամաբանության են ենթարկվում։ Այլ խնդիր է, որ մենք դրան համարժեք հակախաղ կազմակերպելու ունակություն չենք դրսևորել՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, և սա խորապես մտահոգիչ երևույթ է։

-Իսկ ո՞րն է Բաքվի գործողությունների այդ որոշակի տրամաբանությունը՝ Ձեր գնահատմամբ։

-Ահաբեկել, ստեղծել վախի մթնոլորտ, այդ մթնոլորտը պարտադրել հայ հասարակությանը, ինչի հաշվին կստանա կամ հույս ունի, որ կստանա զիջումներ՝ թե՛ տարածքային, թե՛ քաղաքական, թե՛ գուցե նյութական։ Այս առումով իրավիճակը պետք է բազմակողմանի վերլուծության ենթարկվի, որովհետև բացի զուտ ահաբեկչական ակտերից, կրակոցներից, ադրբեջանական կողմը նաև հմտորեն տիրապետում է հոգեբանական ճնշման մեթոդներին․ դա կլինի անհասկանալի կենդանական դաժանության պոռթկումների միջոցով, թե բացարձակ կեղծ գաղափարներ շրջանառության մեջ դնելու միջոցով, ամեն դեպքում, Բաքուն այս ուղղությամբ ևս աշխատում է։

-Եվրախորհրդարանի վերջին հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում։ Այն բավական ընդգրկուն է և խիստ՝ դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, անդրադարձ կա Բաքվի սեպտեմբերյան ռազմական ագրեսիային, պահանջ՝ վերադարձնել ռազմագերիներին։

-Անշուշտ, այդ հայտարարությունն օգտակար է մեր գործի համար, այն որոշակի միջազգային մթնոլորտ է ձևավորում, այն ուղղված է նաև ալիևյան ռեժիմը միջազգայնորեն մեկուսացնելուն, ինչը կարող է հիմք ծառայել, որպեսզի նույն Լաչինի միջանցքի վերաբացումն արագ ընթացք ստանա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան