Թեհրանը հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի և չորս նոր շրջանների մուտքը Ռուսաստանի կազմի մեջ

Լուրեր

29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը չի ճանաչում Ղրիմի և չորս նոր շրջանների մուտքը Ռուսաստանի կազմ՝ չնայած Մոսկվայի հետ հիանալի հարաբերություններին։ TRT World-ին այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք ճանաչում ենք երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը միջազգային օրենքների շրջանակում, հետևաբար, չնայած Թեհրանի և Մոսկվայի միջև հիանալի հարաբերություններին, մենք չենք ճանաչել Ղրիմի, Լուգանսկի և Դոնեցկի շրջանների անջատումն Ուկրաինայից։ Մենք պնդում ենք արտաքին քաղաքականության մեր հետևողական սկզբունքը. երբ ասում ենք, որ ուկրաինական հակամարտությունը լուծում չէ, մենք հավատում ենք մեր դիրքորոշմանը որպես հիմնարար քաղաքական սկզբունքի, որի վրա մենք հենվում ենք»,- ասել է Աբդոլլահիանը։

Հիշեցնենք, որ Ղրիմը բռնակցվել է ՌԴ-ին 2014 թվականի մարտին: ՌԴ-ի վերահսկողությանն անցած մյուս շրջաններում Ռուսաստանին միավորվելու հարցով հանրաքվեներ են անցկացվել Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմից հետո, որի արդյունքները միջազգային հանրությունը չի ընդունում։

Տաթև Ֆռանգյան