Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ
Քաղաքականություն
19.01.2023 | 15:20Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտագային իրավիճակը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամն իր բոլոր հետևանքներով:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: