Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին։ Սիրելիներ, սկսվում է ևս մեկ ուսումնական տարի` գիտելիքների ամբարման ու …