Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ՝ Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ջանքերով բացվել է պրոբացիայի շահառուների համար նախադեպը չունեցող «Մասնագիտական վերապատրաստման կենտրոն»՝ Արարատի մարզում: Արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ բացման արարողությանը ներկա են գտնվել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, փոխնախարար Արփինե Սարգսյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Պրոբացիայի ծառայության պետ …

