N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 31-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Խաղարկվել են մարտավարական տարբեր դրվագներ, ստուգվել հրամանատարների` գործողությունների պլանավորման և ստորաբաժանումների ղեկավարման կարողությունները։ Զորամիավորման հրամանատարական կազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։