Վաշինգտոնում Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը

Լուրեր

29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.10.2026 | 14:06
Ես տեսել եմ ոնց ա եղել. եթե մեկը մտածում է` կարող է պատգամավորին խփի, այդ ձեռքը կջարդենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:59
Թրամփն ու Էրդողանը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներն են քննարկել
29.10.2026 | 13:48
Էպիլեպսիա ունեցող կինը հանկարծամահ է եղել ChatGPT-ի խորհրդով դեղաչափը նվազեցնելուց հետո
29.10.2026 | 13:46
Ամիսներով մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:39
Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
29.10.2026 | 13:33
Աթոռով ա, թե ինչով ա՝ համարժեք ա և ճիշտ ա․ Փաշինյանը՝ Աժ-ում ծեծի ժամանակ ՔՊ-ի գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 13:28
Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ թե «մարտադաշտ»․ Անահիտ Մանասյան
29.10.2026 | 13:24
Կլինի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 18-ին Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի 4-րդ հանդիպումն են անցկացրել։ Պետքարտուղարությունը հրապարակել է համատեղ հայտարարությունը, որի համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ և ընդգծել իրենց գործընկերության նշանակությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ:

Բլիքենն ու Չավուշօղլուն վերահաստատել են իրենց հանձնառությունը հստակ և արդյունքների վրա հիմնված երկկողմանի դրական օրակարգին։ Նրանք քննարկել են ԱՄՆ-Թուրքիա պաշտպանական գործընկերության ամրապնդումը, ներառյալ՝ Թուրքիայի F-16 կործանիչների արդիականացումը:

«Պետքարտուղար Բլինքենն ու նախարար Չավուշօղլուն ընդգծել են իրենց միանշանակ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի անընդունելի պատերազմի դեմ և վերահաստատել իրենց աջակցությունը պատերազմին վերջ տալու համար լուծում գտնելու հարցում։ Միացյալ Նահանգները շնորհակալություն է հայտնել Թուրքիային իր դերի համար՝ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը միջնորդելու հարցում, և երկու կողմերին, որոնք ծրագրում էին այս փրկարար մեխանիզմի անհրաժեշտությունը՝ աշխատելու հացահատիկի համաշխարհային պահանջարկը բավարարելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կողմերը քննարկել են նաև Հարավային Կովկասում զարգացումները։

«Պետքարտուղար Բլինքենն ու նախարար Չավուշօղլուն որոշել են ընդլայնել համակարգումն ու համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանք նաև քննարկել են ՆԱՏՕ-ի համակարգումն ու համերաշխությունը, ներկայիս սպառնալիքների և մարտահրավերների պայմաններում այն ամրապնդելու ուղիները, վերահաստատել են իրենց երկարամյա հանձնառությունը հավաքական պաշտպանությանը՝ որպես դաշնակիցներ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի Բաց դռների քաղաքականությանը: Նրանք քննարկել են Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի կողմից ստորագրված եռակողմ հուշագրի իրագործումը՝ ուղղված Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտն առաջ մղելուն:

Կողմերը քննարկել են իրավիճակը Արևելյան Միջերկրականում ու համաձայնել կայունության և հաղորդակցության ուղիների պահպանման կարևորության շուրջ։

Նրանք վերահաստատել են ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Այս համատեքստում Միացյալ Նահանգները և Թուրքիան նախատեսում են հակաահաբեկչական խորհրդակցություններ անցկացնել որպես Ռազմավարական մեխանիզմի մաս՝ հիմնվելով նախկինում գոյություն ունեցող համագործակցության վրա՝ իրավապահ մարմինների և տեղեկատվության փոխանակման միջոցով: Երկու կողմերը նախատեսում են  սերտ համագործակցություն ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ ԻԼԻՊ-ի և PKK-ի դեմ պայքարում։

Նրանք քննարկել են նաև սիրիական ճգնաժամի բոլոր ասպեկտներն ու վերահաստատել Միացյալ Նահանգների և Թուրքիայի հանձնառությունը Սիրիայի գլխավորած քաղաքական գործընթացին՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի։ Երկու կողմերն անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ավելի լայն խնդիրներին, ներառյալ տարածաշրջանային կայունության և կապերի ստեղծման անհրաժեշտությունը տնտեսական և անվտանգության ոլորտում համագործակցության ավելացման միջոցով:

Բլինքենն ու Չավուշօղլուն բարձր են գնահատել ԱՄՆ-Թուրքիա երկկողմ առևտրային հարաբերությունների շարունակական աճը, վերահաստատել են տնտեսական համագործակցության կարևորությունը։

Նրանք որոշել են շարունակել իրենց ներգրավվածությունը Ռազմավարական մեխանիզմի հովանու ներքո՝ վերանայելու առաջընթացը իրենց երկկողմ օրակարգում:

Էմմա Չոբանյան