Արցախի «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում է․ տեղեկացնում են ԱՀ ԱՆ-ից։ «Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ու մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր․ նա ստանում է համապատասխան բուժում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 7 բուժառու վերակենդանացման բաժանմունքում է, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրությունում։

