Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը բողոքել է Լաչինի միջանցքի փակման առնչությամբ Բաքվի նկատմամբ կիրառվող «միջազգային երկակի ստանդարտներից»

Լուրեր

29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողներին դժգոհել է Լաչինի միջանցքի փակման մասով մի շարք  միջազգային կազմակերպությունների ու երկրների արձագանքից։

«Ինչպես գիտեք, բնապահպան ակտիվիստները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանքավայրերի ապօրինի շահագործման բողոքի ակցիա են իրականացնում այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։ Ցավոք, ինչպես 90-ականներին, այսօր ևս մենք վկա են նրա, թե ինչպես երկակի ստանդարտներ են կիրառվում Ադրբեջանի նկատմամբ»,-ասել է Խալաֆովը։

Նա փաստացի հաստատել է, որ ակցիան կազմակերպել են Ադրբեջանի իշխանությունները՝ չթաքցնելով, որ  ակցիայի նպատակը բնավ էլ բնապահպանական չէ, այլ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելը։

«Այս ակցիան իրականացվում է Ադրբեջանի հողերի վրա, և չնայած երկակի ստանդարտներին, Ադրբեջանի ժողովուրդը պահանջելու է իրավունքի վերականգնում  և հասնելու է իր նպատակին։ Ադրբեջանը, որպես իր տարածքների անվտանգության երաշխավոր, բոլոր իրավունքներն ունի ապահովելու «Լաչին-Խանքենդի ճանապարհի» լիակատար վերահսկողությունը՝ մեր ինքնիշխան իրավունքներին համապատասխան։ Այդ ակցիան հասարակական-քաղաքական շարժում է, այն արտացոլում է, որ ադրբեջանցի ժողովուրդը իր հողի և բնական պաշարների տերն է՝ որպես 44-օրյա պատերազմում հաղթանակի արդյունք»,-ասել է Խալաֆովը։

Էմմա Չոբանյան