Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին ժամանակաշրջանում հետընթաց ենք տեսել․ Պետդեպարտամենտ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին ժամանակաշրջանում հետընթաց ենք տեսել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը կայացած ճեպազրույցի ժամանակ։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա օրերին հեռախոսազրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Լրագրողի այն հացին, թե արդյոք ԱՄՆ պատրաստվում է նոր բանակցություններ նախաձեռնել, Փրայսը պատասխանել է․

«Մենք պատրաստվում ենք անել այն, ինչ առավել օգտակար կլինի։ Անցած տարեվերջին ևս մի քանի հանդիպումներ եղան, որոնք քարտուղարը միջնորդեց  Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք դա արեցինք Բլեր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում: Վերջին ժամանակաշրջանում մենք տեսել ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք վերականգնել կառուցողական երկխոսությունը։ Մենք պատրաստ ենք համագործակցել ինչպես գործընկերների հետ , այնպես էլ նրանց միջոցով, ԵԱՀԿ-ի միջոցով կամ, եթե և երբ տեղին է, եռակողմ ձևաչափով, ինչպես դա արել ենք անցյալում»,-հայտարարել է Փրայսը՝ չմանրամասնելով, թե ինչ ձևաչափով են նախապատրաստվում բանակցություններ:

Տաթև Ֆռանգյան