Ռուսաստանը կարող է հարվածել Վորոնեժից, Կուրսկից և Բրյանսկից. լեհ գեներալ

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

Հենց հիմա է վճռական և, հնարավոր է, բեկումնային պահը ռուս-ուկրաինական պատերազմում, ուստի հենց հիմա անհրաժեշտ է մի քանի անգամ ավելացնել սպառազինության օգնությունն Ուկրաինային։ BBC News Ukraine-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է լեհ գեներալ Վալդեմար Սկշիպչակը, որը նախկինում ղեկավարել է Լեհաստանի ցամաքային զորքերը և զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։

Ըստ գեներալ Սկշիպչակի՝ այն բանից հետո, երբ ռուսական բանակը տապալվեց գարնանային և ամառային արշավներում, հոկտեմբերից սկսեց զորքերը կենտրոնացնել Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանում։ Հենց այնտեղ է կենտրոնացված զանգվածային մոբիլիզացիայի ընթացքում հավաքագրված 300 հազար զինվորների մեծ մասը։

Գեներալը կարծում է, որ Ռուսաստանը կարող է այս ուղղությամբ կրկին հարվածել Ուկրաինային ու շարժվել դեպի հարավ։ Այս սցենարով հարձակման տակ կհայտնվեն Պոլտավան և Դնեպրը: Պուտինը, ամենայն հավանականությամբ, չի շարժվի դեպի Կիև, այլ կկիրառի փոքր քայլերի ռազմավարությունը, որը կիրառել է 2014 թվականին, երբ գրավեց Լուգանսկն ու Դոնեցկը, կանխատեսում է լեհ գեներալը։

Հետագայում, ամենայն հավանականությամբ, նրա թիրախը կլինի Խարկովի մարզի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մի մասը։ Բայց արդյո՞ք նա կկարողանա դա անել․ ըստ Սկշիպչակի՝ դա կախված է այն օգնությունից, որը պետք է տրամադրի Արևմուտքը Ուկրաինային։

«Դա նման է այն բանին, երբ բժիշկը լիարժեք բուժման փոխարեն հիվանդին ընդամենը մի քանի կաթիլ դեղ է տալիս»,- ասում է նա։

Կիևում վերջերս շատ է խոսվում այն ​​մասին, որ Արևմուտքից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը իր տեսակի մեջ կաթիլային բնույթ է կրում և խիստ անբավարար է ռուսական ագրեսիան հաջողությամբ հետ մղելու համար։ Այս տեսակետը կիսում են նաև մի շարք ռազմական փորձագետներ:

Տաթև Ֆռանգյան