Ալիևը կկրակի՞ ԵՄ-ի դիտորդների վրա, երբ Լավրովը հրահրի․ մարտահրավեր չի՛ նետի Արևմուտքին․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ի՞նչ գիտի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որ ԵՄ-ի առաքելության՝ Հայաստանում տեղակայելուց հետո խնդիրներ են լինելու։ Նա օրերս դժգոհեց, որ չնայած ՀՀ-ն և ՌԴ-ն դաշնակիցներ են, և ՀԱՊԿ-ի առաքելությունը լիովին պատրաստ է, ՀՀ-ն նախընտրում է ԵՄ-ի հետ պայմանավորվել դիտորդական առաքելություն տեղակայելու հարցով:

«Բայց պետք չէ մոռանալ, որ խոսքն Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և երևի թե, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ, և վստահությունն ամրապնդելու փոխարեն կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել»,- զգուշացրեց Լավրովը։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, որ այսպիսով ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հասկացնում է, որ ռուսական կողմն է հրահրելու Ադրբեջանին՝ հարձակվել ՀՀ-ի վրա։

«Տեսե՛ք՝ ինչ է ասում Լավրովը, չի ասում, որ ինքն է արգելելու ԵՄ դիտորդների տեղակայումը ՀՀ-ում, այլ ասում է՝ Ադրբեջանը դեմ կլինի, և խնդիրներ կառաջանան։ Հասկացնում է, որ իրենք կհրահրեն Ադրբեջանին, բայց արդյո՞ք Ադրբեջանը կհրահրվի, արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է ավելի բացահայտ մարտահրավեր նետել ԵՄ-ին։ Մի բան էլ՝ Ալիևը հարձակվեց Հայաստանի վրա Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո՝ փորձեց վարկաբեկել այդ ֆորմատը, բայց արդեն ուրիշ բան է՝ կրակել ԵՄ-ի դիտորդների վրա, դա լրիվ ուրիշ պատմություն կդառնա Ադրբեջանի համար։ Չի անելու այդպիսի բան, որովհետև այդ փրկօղակը՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, պետք են Ալիևին»,- նշեց Հովսեփ Խուրշուդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան