Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, տեղեկացնում են ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում …