93 կորուստ՝ ոչ մարտական պայմաններում․ 2021-ի հունվարից մինչև 2022-ի սեպտեմբերի տվյալները

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Գեղաքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորանոցում բռնկված հրդեհը, որ 15 զինծառայողի կյանք խլեց, հանրային քննարկումների կիզակետ բերեց խաղաղ պայմաններում գրանցվող մահվան դեպքերի թեման։ Իրավապաշտպանները պարբերաբար անդրադառնում են այս խնդրին, իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարբերաբար ամփոփում է ոչ մարտական պայմաններում ԶՈՒ-ում գրանցված մահվան դեպքերին վերաբերող տվյալները։

ՀՔԱՎ-ի՝ 2022-ի տարեսկզբին հրապարակած տվյալներով 2021-ի ընթացքում Հայաստանի և Արցախի զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 76 դեպք։ Դրանցից 62-ը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքում, 14-ը՝ Արցախի։ Դեպքերի գերակշիռ մասը՝ 75 տոկոսը, արձանագրվել է ոչ մարտական պայմաններում։

Պատերազմական գործողությունների հետ անմիջական առնչություն չունեցող 17 դեպք եղել է առողջական խնդիրների պատճառով, 15-ը՝ ավտովթարի, 11-ը՝ սպանության, 9-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 5-ը՝ դժբախտ պատահարի։ Ի դեպ, սպանության 11 դեպքերից 3-ն արձանագրվել է մեկ ամսվա՝ օգոստոսի ընթացքում, իսկ ինքնասպանության 9 դեպքերից 3-ը՝ մայիս ամսվա ընթացքում:

Ոչ մարտական պայմաններում զինված ուժերում գրանցվող մահվան դեպքերը վերոնշյալ տեղեկանքի հեղինակների համար մտահոգիչ են։ Ըստ իրավապաշտպանների՝ առողջական խնդիրների հետևանքով արձանագրվող մահերը զինծառայողների ոչ խորացված բուժզննության կազմակերպման պատճառով են տեղի ունեցել, իսկ ինքնասպանության դեպքերը ոչ բավարար հոգեբանական աջակցության հետևանք են։

Հելիսնկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նաև ամփոփել է Հայաստանում և Արցախում խաղաղ պայմաններում արձանագրված մահերի 2022-ի հունվար-սեպտեմբեր ամսիսների տվյալները, իսկ նախորդ տարվա վերջին եռամսյակում արձանագրված մահվան դեպքերը դեռ զեկույցում հրապարակված չեն։ Ըստ ՀՔԱՎ-ի ամփոփած տեղեկությունների՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին զինված ուժերում գրանցվել է մահվան 51 դեպք։ Մահացության դեպքերից 42-ը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, 9-ը՝ Արցախի։ Դեպքերի 71 տոկոսը արձանագրվել է ոչ մարտական պայմաններում։
Նշենք, որ այս թիվը չի ներառում 2022-ի սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով զոհված զինծառայողների թիվը:

Ոչ մարտական պայմաններում արձանագրված մահերից 12-ը առողջական խնդիրների պատճառով է, ևս 12-ը՝ ավտովթարի, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 3-ը՝ սպանության, 2-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը՝ այրվածքի հետևանքով։

Իրավապաշտպաններն ուսումնասիրության ընթացքում նկատել են, որ զգալի են նաև մարտական դիրքերի ոչ պատշաճ կահավորման հետևանքով զինծառայողների մահվան դեպքերը։ Մասնավորապես՝ երբ զինծառայողը ծառայակցին շփոթելով ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի հետ, կրակում է վերջինիս ուղղությամբ։ Այդպիսի պատահարների պատճառներից են մարտական դիրքի վատ կահավորված լինելը, տեսանելիությունը ապահովելու համար համապատասխան լապտերներ չունենալը։
Զինված ուժերում գրանցված ավտովթարները, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվան, ևս հաճախ կրկնվող պատահարներից են։ Տրանսպորտային միջոցներ վարելու մեծ փորձառություն չունեցող զինծառայողներին նման մեքենաներ ամրակցելուց առաջ անհրաժեշտ է նրանց վերապատրաստել, որպեսզի ծառայության ընթացքում պահպանեն անվտանգության կանոնները։

Իրավապաշտպաններն ընդգծել են նաև, որ առավել բարձրադիր գոտիներում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներն ապահովված չեն ջեռուցման համապատասխան միջոցներով։ Զինծառայողները հաճախ օգտվում են վառարաններից, որի հետևանքով վտանգում են իրենց կյանքն՝ այրվածքներ ստանալով։

Այսպիսով, 2021-ի հունվարից մինչև 2022-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ոչ մարտական պայմաններում Հայաստանի և Արցախի ԶՈՒ-ում, ընդհանուր առմամբ, մահվան 93 դեպք է արձանագրվել։

Անի Թամրազյան