Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրի նախագահի պաշտոնակատար

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մի շարք հնչեղ քաղաքական գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրի նախագահի պաշտոնակատար։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ լրատվության վարչության պետ Լիլիթ Շաբոյանը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահի հաստիքը թափուր մնալու ժամանակ նշանակվում է տարիքով ամենամեծ դատավորը, այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը։ Նշենք, որ Կենտրոնի նստավայրում տարիքով ավելի մեծ էր Գագիկ Պողոսյանը, սակայն, նա հրաժարվեց պաշտոնից, ուստի, ինքնըստինքյան, նրան փոխարինեց նրանից հետո տարիքով ավելի մեծ Մարտիրոսյանը »,- պարզաբանեց Շաբոյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների կազմում ընդգրկելու համար ԲԴԽ-ն երկու թեկնածուներից նախապատվությունը տվել է Մնացական Մարտիրոսյանին։ Իրավական և քաղաքական դաշտում բուռն քննարկումներ սկսվեցին, հնչեցին քննադատություններ՝ թե ինչու է աղմկոտ դատավճիռներով հայտնի Մարտիրոսյանը առաջխաղացվում։ Մոտ մեկ ամիս տևած խմորումներից հետո ԲԴԽ-ն տարվա վերջին աշխատանքային օրը հայտարարեց, որ որոշում է կայացվել Մարտիրոսյանի անունը հանել թեկնածուների ցուցակից։

Factor․am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Մարտիրոսյանը նշել էր՝ քննադատություններին վերաբերվում է ըմբռնումով.

«Ես ձգտել եմ ընդգրկվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցանկում՝ անկախ մամուլի հրապարակումներից ու դատական ակտերի բեկանումներից։ Ինձ համար սպասելի են եղել կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների ցանկում ընդգրկվելու վերաբերյալ հնարավոր քննադատությունները։ Ինձ համար պարզ է, որ քննադատությունների հեղինակներն, օգտվելով կարծիք արտահայտելու իրենց իրավունքից, ներկայացնում են դրանք։ Քննադատություններին վերաբերում եմ ըմբռնումով՝ երբեմն նաև արձանագրելով, որ քննադատողն իրականում ծանոթ չէ խնդրին, կարծիքը ձևավորել է դեղին մամուլում տեղ գտած և իրականությանը չհամապատասխանող հրապարակումների ազդեցության տակ »,- նշել էր Մարտիրոսյանը։

Այս հարցազրույցից ընդամենը երկու օր անց բուռն քննարկումները վերսկսվեցին․ ԲԴԽ-ն նոր հայտարարություն տարածեց, այս անգամ հայտնելով, որ Մնացական Մարտիրոսյանի անունը հանվել է թեկնածուների ցուցակից՝ իր գրավոր դիմումի համաձայն։ Թե որն է եղել դիմումի պատճառը, դատավորը չի մանրամասնում։

Ռոզա Վարդանյան