Արդեն երկրորդ աշխատանքային օրն ավարտվում է, սակայն ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը չի այցելել 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհի վայր, ինչպես նաև չի տեսակցել զորանոցում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորված զինծառայողներին։ Factor.am-ը այս առնչությամբ պարզաբանում էր խնդրել Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։ «Պաշտպանության նախարարի՝ դեպքի վայր այցելության, ինչպես նաև վիրավոր զինծառայողների տեսակցության պարագայում ՊՆ-ն հաղորդագրություն …

