Վտանգավո՛ր է վարչապետի այդ խոսքը․ կապիտուլյացիայից են խոսում հետդ, ո՛չ խաղաղությունից, որ հանձնես պետականությունդ․ Հրաչյա Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Արարատ Միրզոյանն օրերս ասաց՝ մեկ ամիս առաջ Ադրբեջանին են ուղարկել խաղաղության պայմանագրի հայկական խմբագրությամբ տարբերակը, սակայն արձագանք չի ստացվել։ Եթե չհաշվենք այն, որ Ադրբեջանը սրել է վիճակը՝ փակելով Լաչինի միջանցքը, ինչո՞ւ է Ադրբեջանը դադարեցրել բանակցությունը և գնացել սադրանքի։ Կարելի՞ է ենթադրել, որ հույս չունի, որ բանակցելով կստանա պահանջածը՝ ՀՀ-ն փաստաթղթով ԼՂ-ն չի ճանաչի Ադրբեջանի մաս, միջանցք ու անկլավներ չի տա, շանտաժով է փորձում Բաքուն ստանալ զիջումներ։

Քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը, որ նաև ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ է, մշտապես կասկածով է վերաբերվել ՀՀ իշխանությունների հռչակած նպատակակետին՝ բացել «խաղաղության դարաշրջան»՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով։

«Ի՞նչ նշանակություն ունի՝ լայնածավալ ռազմական գործողություններո՞վ դու կկորցնես Արցախը, Սյունիքը, տեռորիստական մեթոդների արդյունքո՞ւմ կկորցնես, թե՞ բլոկադայով։ Այդ բոլորը ռազմական գործողությունների մեթոդներ են։ Քեզ համար նշանակություն ունի՞, թե ինչ մեթոդով են քեզ սպասնելու։ Սա սխալ մոտեցում է՝ քո դեմ վարում են պատերազմ։ Ռազմական գործողություններ են ծավալվում՝ բլոկադա, դիվերսիաներ, սեպտեմբերի հարձակում, տեռորիստական գործողություններ՝ այս բոլորը պատերազմներ են։ Եվ դու հնարավորություն չունես պատերազմի մեջ չմտնելու և պատերազմը չշարունակելու, կամ էլ պիտի համաձայնվես, որ պարտվել ես։ Պարտությունը նշանակում է այս դեպքում՝ քեզնից ոչ թե տարածք են ուզում վերցնել, այլ պետական ինքնիշխանություն»,- ասաց նա։

Հրաչյա Արզումանյանին հիշեցրինք Նիկոլ Փաշինյանի՝ օրերս արած խոստովանությունը, որ չի երևում զիջման սահմանը, ինչից հետո Ադրբեջանը չի ներկայացնի նոր պահանջներ և հարաբերական կայունություն կլինի։

«Բայց դու պետք է հանձնես ինչ-որ բան, որ հասկանա՞ս դա։ Չի կարելի, վարչապետն իրավունք չունի նման հայտարարություն անել։ Դա ցույց է տալիս, որ ինքը չի հասկանում ընթացող պրոցեսները, դա վտանգավոր է, իհարկե, այդպես է պրոցեսը՝ քեզ հետ խաղաղության պայմանագրի մասին չեն խոսում, այլ կապիտուլյացիայի, որ հանձնես պետականությունդ»,- նշեց քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան