Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի Զապորոժյեի և Խերսոնի շրջանների «անկախությունը ճանաչելու մասին»։ Փաստաթղթերի տեքստերը հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում ու դրանք համարվում են ուժի մեջ մտած, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Փաստաթղթերի տեքստերում ասվում է, որ որոշումն ընդունվել է «միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին համապատասխան՝ ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի …

