Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram-ալիքում հայտնել է, որ տեղական ժամանակով 07:25-ին Կիևի մարզում և Ուկրաինայի մայրաքաղաքի երկնքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 10 կամիկաձե անօդաչու թռչող սարք: Կիևի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան անօդաչու թռչող սարքերից հարձակումններն անվանել է «էներգետիկ տեռորի» շարունակություն։ Նա նաև իր Telegram ալիքում գրել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում և …

