«Արևմուտքը մեզ որևէ  բան չի պարտադրել»․ Արմեն Գրիգորյանը՝  ԵՄ քաղաքացիական առաքելության ժամանման մասին

Լուրեր

19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարը անդրադարձել է Եվրոպական միության քաղաքացիական առաքելության դիտորդների սպասվող ժամանմանը։ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ՀայաստանըԵՄ քաղաքացիական առաքելությանը  հրավիրել է որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով։

«Մեզ որևէ մեկը որևէ բան չի պարտադրում, Արևմուտքը մեզ որևէ  բան չի պարտադրել, այդ առաքելությունը հայկակական կողմի որոշումն է եղել, և կարող եմ ասել, որ այդ առաքելության ժամանումը նաև փոխկապակցված է մեր փորձի հետ։ 2021 թվականին գիտեք՝  մայիսին և նոյեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել,  տեղի է ունեցել լայնածավալ հարձակում նաև անցած տարի սեպտեմբերին, և այդ փորձը հաշվի առնելով պարզ է դարձել, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում», – ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նշել է, որ առկա խնդիրների մասին պարբերաբար խոսում են նաև  Մոսկվայի գործընկերների հետ․« Այդ հարցերը քննարկում ենք իրենց հետ և ներկայացնում ենք հայկակակն կողմի մոտեցումները և բացատրում, թե ինչի ենք մենք այս քայլերը կատարել»։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցում հստակեցմանը, Գրիգորյանը կարծում է, որ  Ստեփանակերտի և Բաքվի միջև ինստիտուցիոնալ անվտանգության և իրավունքների երաշխավորման միջազգային մեխանիզմի շրջանակում հնարավոր քննարկումները եթե կայանան, և  եթե միջազգային այդ երաշխիքները լինեն, ապա անվտանգությունը և իրավունքները կապահովվեն։