Մեզ անհանգստացրել էր երկրի ծանր վիճակը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով ՀՀ և ԱՀ նախագահների և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպման մասին։ «Սեպտեմբերի 18-ն էր, ինձ այցելեց Վեհափառ հայրապետը, նստեցինք, երկար խոսեցինք էս վիճակի մասին, վտանգների մասին և ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին։ Որոշեցինք, որ արժե հանդիպել, կազմակերպել նման մի հանդիպում։ …

