Այս տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին Հանրապետությունում հողերի առուվաճառքի 5510 գործարք է իրականացվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։ Գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15.1%-ով: Ամենաշատ գործարքները կատարվել են երևանամերձ մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Արագածոտնում: Գործարքները շատ են եղել նաև Լոռու մարզում: Ամենացածր տոկոսային հարաբերությամբ գործարքներն արձանագրվել …

