Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա մոնիթորինգ են անցկացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ «Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցում է …

