ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի փոխարեն կանցկացվեն Ղրղզստանում

Լուրեր

19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
19.11.2026 | 15:55
Հայաստանի տնտեսությունը տուժել է, որպեսզի ընդդիմությունն ավելի շատ քվե ստանա՞․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 15:51
Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
Բոլորը

ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն» զորավարժությունները Հայաստանի փոխարեն անցկացվելու են Ղրղզստանում։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը, գրում է Ռիա Նովոստին։

«Ղրղզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է անցկացնել «Անխորտակելի եղբայրություն» համատեղ զորավարժություններ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ․ մշակվելու են հետհակամարտությունների, ճգնաժամային գոտում կարգավորման խնդիրները, ինչպես նաև խաղաղապահ գործողության անցկացումը՝ օգտագործելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերն ու միջոցները՝ խաղաղության և անվտանգության պահպանման շահերից ելնելով»,- ասել է Սիդորովը ասուլիսի ընթացքում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի տեղի չեն ունենա։ «Պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միացյալ շտաբին տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում, և դրանք, համենայնդեպս՝ այս տարի, չեն կայանա»,-ասել էր Փաշինյանը։

Էմմա Չոբանյան