«Մեր երկրների համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության աննախադեպ բարձր մակարդակի»․ Մատվիենկոն՝ Ադրբեջանի Մեջլիսի նախագահին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան նախօրեին հանդիպել է նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Նա, մասնավորապես, նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում։

«Երկրների համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության և դաշնակցության աննախադեպ բարձր մակարդակի»,-ասել է Մատվիենկոն՝ նշելով, որ «երկու երկրների կապերի զարգացման դինամիկան տալիս են նախագահները, որոնց շփումներն առանձնանում է վստահության և փոխըմբռնման բարձր աստիճանով»։

Ադրբեջանի Մեջլիսի նախագահն էլ ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները բնութագրվում են կայունությամբ և դինամիկությամբ։ Վալենտինա Մատվիենկոն և Սահիբա Գաֆարովան արդյունավետ են համարել Ռուսաստանի Դաշնային ժողովի և Միլլի Մեջլիսի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը։ Հանդիպման մասնակիցները ուշադրություն են հրավիրել նաև ռուս-ադրբեջանական իրավապայմանագրային բազային։ Մատվիենկոն նշել է, որ անցած տարին արդյունավետ էր՝ ստորագրվել են 10 միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր, այդ թվում՝ Դաշնակցային  համագործակցության մասին հռչակագիրը։ «Դաշնակցային հարաբերությունների վառ օրինակ է Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը»,-հավելել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը։

Հավելենք, որ Գաֆարովան հանդիպել էր նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին։

Էմմա Չոբանյան