Ստոլտենբերգը խոսել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի շուտափույթ անդամակցության կարևորության մասին

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե կարևոր է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հնարավորինս շուտ միանան ՆԱՏՕ-ին, սակայն, միևնույն ժամանակ, նրանց հայտի վավերացումը «հիմնական հարցը չէ», գրում է AFP-ն։

Նշենք, որ ՆԱՏՕ-ին Սկանդինավյան երկրների անդամակցության հայտը միայն Թուրքիան և Հունգարիան չեն վավերացրել։

«Հիմնական հարցն այն չէ՝ արդյո՞ք Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը միասին կվավերացվեն։ Հիմնական հարցն այն է, որ երկուսն էլ դառնան լիիրավ անդամներ հնարավորինս շուտ։ Ես վստահ եմ, որ երկուսն էլ կլինեն լիիրավ անդամներ, և մենք քրտնաջան աշխատում ենք, որպեսզի երկուսն էլ որքան հնարավոր է՝ շուտ վավերացվեն»,- ասել է Ստոլտենբերգը։

Հավելենք, որ Թուրքիան հրաժարվում է վավերացնել հայտերը՝ Շվեդիայից պահաջելով արտահանձնել «քուրդ ահաբեկիչներին»։

Անկարան բուռն արձագանքեց նաև Շվեդիայի ոստիկանության որոշմանը, որը թույլ էր տվել բողոքի ցույց անցկացնել, որի ժամանակ աջ ծայրահեղականն այրել էր Ղուրանի պատճենը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ: Այս ակցիայից հետո թուրքական իշխանությունները սկսեցին հայտարարություններ անել, որ, միգուցե, դիտարկեն Ֆինլանդիայի հայտի վավերացումը Շվեդիայից առանձին։

Էմմա Չոբանյան