Կրկնահանցագործությունը նվազեցնելու նախապայմաններից է ՔԿՀ-ներում կրթության ապահովումը. Նարե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ: Կրթությունը նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարևոր բաղադրիչներից է: Մինչդեռ ազատազրկված անձանց կրթության իրավունքն արդյունավետ ձևով չի իրացվում, ինչը կապված է օրենսդրական, պրակտիկ և մի շարք այլ խնդիրների հետ: Դա ոչ միայն հանգեցնում է ազատազրկված անձանց կրթության իրավունքի խախտմանը, այլև խաթարում է նրանց վերասոցիալականացման գործընթացը՝ մեծացնելով կրկնահանցագործություն կատարելու ռիսկերը:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի այսօր կազմակերպած «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կոնֆերանսի ընթացքում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանն ընդգծեց, որ կրկնահանցագործությունը նվազեցնելու նախապայմաններից է ՔԿՀ-ներում կրթության ապահովումը։

Նրա խոսքով՝ կրթությունը ոչ միայն ապահովում է ազատազրկված անձանց վերասոցիալականացումը, այլև դրանով պայքար է մղվում քրեական ենթամշակույթի դեմ:

«Պայմաններ ենք ստեղծում, որ իրացվի կրթություն ստանալու իրավունքը և նախադրյալներ ենք ստեղծում ոչ միայն սոցիում վերադարձի համար, այլ նաև, որ անձինք հնարավորինս հեռու մնան քրեական մշակույթից։ Եվ նաև դրանով պետությանը ազդակներ ենք ուղարկում, որ դա է մեր երկրում կրկնահանցագործությունները նվազեցնեռլու կարևոր նախապայմաններից մեկը,- նշեց Հովհաննիսյանը/։

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահը նաև կարևորեց ազատազրկման վայրից դուրս գալուց հետո անձանց հետ կապի պահպանումը․ այսօր դատապարտյալը դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից և նրա հետ կապը կտրվում է, տեղեկություններ չկան, թե նա ինչպես է ինտեգրվում, ինչ խնդիրների առաջ է կանգնում:

Նշենք, որ այն անձինք, որոնք որևէ կրթություն չեն ստացել, նրանց մոտ, ըստ միջազգային ուսումնասիրությունների, կրկնահանցագործությունների ռիսկը 70-80% է:

Մանրամասները՝ տեսանյութում։