Իրանի Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրենն ասել է.«Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին խաղաղություն և անդորր հաստատելու միջազգային ջանքերին»: ParsToday-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Քազեմ Շաֆեին, շաբաթ օրը Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև լավ և աճող հարաբերություններին, հավելել է.«Երկու երկրների միջև կան …

