Բելգորոդի մարզի իշխանությունները հայտնել են ռմբակոծության մասին

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող Շեբեկինո քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Արկերը դիպել են առևտրի կենտրոնին, ինչի հետևանքով այն բռնկվել է»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

Պաշտոնյայի խոսքով՝ բեկորային վնասվածքներով մի տղամարդ տեղափոխվել է կենտրոնական շրջանային հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Փետրվարի 17-ին էլ Շեբեկինոյում, ըստ տեղի իշխանությունների, հրետակոծության հետևանքով վնասվել են շուկան, առևտրի կենտրոններ և վարսավիրանոց, իսկ տեղի բնակիչներից մեկը ծանր վիրավորվել է։

Տեղական իշխանությունները, առանց ապացույցներ ներկայացնելու, հարվածների համար ամեն անգամ պատասխանատվությունը բարդում են ուկրաինական կողմի վրա:

Կիևում կտրականապես հերքում են Ռուսաստանի տարածքը ռմբակոծելու մասին լուրերը։ Ռազմական փորձագետների կարծիքով՝ նման միջադեպերը պատահական են և գրեթե անխուսափելի՝ հաշվի առնելով մոտակայքում տեղի ունեցող ռազմական գործողությունների բնույթն ու ինտենսիվությունը։

Տաթև Ֆռանգյան