«Հստակ գիտենք, թե ինչ ակնկալիքներ ունենք»․ Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի մասին

Լուրեր

09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը զարգացման գործընկերների մասնակցությամբ այսօր շարունակվել է հերթական խորհրդատվական հանդիպմամբ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննարկմանը մասնակցել ու ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը կարևորել է այսօրինակ ձևաչափերով քննարկումների անցկացումը, ինչպես նաև նշել, որ հանդիպման մասնակիցների դիտարկումները և առաջարկները փաստաթուղթն էլ ավելի կբարելավեն և ամբողջական կդարձնեն:

«Տարիների ընդմիջումից հետո այսօր ուրախությամբ կարող ենք փաստել, որ «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» օրենքի կարգավիճակ ունի, և գործող օրենքի հիման վրա ներկայում քննարկում ենք գործողությունների ծրագիրը: Համատեղ ջանքերով պետք է նախանշենք գործողությունների ծրագրի այն առանցքային ու իրատեսական ճանապարհային քարտեզը, որով հնարավոր է հասնել ռազմավարությունում սահմանված հավակնոտ թիրախներին: Տևական ժամանակ նախագծի շուրջ բազում աշխատանքներ են իրականացվել, հիմա հստակ գիտենք՝ ինչ ակնկալիքներ ունենք առաջիկա տարիներին: Գործողությունների ծրագիրը հնարավոր է առավել արդյունավետ իրականացնել՝ համագործակցելով պետական տարբեր գերատեսչությունների, զարգացման գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ: Մենք շատ ուրախ ենք համատեղ անցնելու մեր նախանշած ճանապարհով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպումը համանախագահել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր համակատար Յան Պլեսինգերին:

Նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական կրթության, ինչպես նաև արտադպրոցական ծառայությունների և ոչ ֆորմալ կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը մանրամասնորեն ներկայացրել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ու նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Արմենուհի Պողոսյանը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը հանգամանորեն խոսել է  բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագրի ու տեսլականի մասին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով նախագծի շուրջ հանրային քննարկումների անցկացումը, հիշեցրել է, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը տեղադրվել է «e-draft» էլեկտրոնային հարթակում, և հետաքրքրված անձինք մինչև փետրվարի 23-ը կարող են ներկայացնել ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկությունները և դիտողությունները:

Հիշեցնենք, որ հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: