Լաչինի միջանցքը շարունակում է ամբողջությամբ փակ մնալ։ Գորիսում մնացած քաղաքացիներին պատշաճ կերպով ցուցաբերվում է օգնություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նախարարն ընդգծեց, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանության առաջ որևէ պահանջ չի դրվել։ «Մենք այս գործընթացին միջազգային մեծ հնչեղություն ենք տվել ու …

