Ռուսական գազը փոխարինել իրանականով․ մի՞ֆ, թե՞ իրական հնարավորություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Պայմանավորվածություններ կան Իրանից Հայաստան գազի ներկրման ծավալներն ավելացնելու վերաբերյալ։ Ազգային ժողովում հնչած այս հայտարարությունը ոգևորության ու շահարկումների առիթ է դարձել։

Իսկ Իրանում տեղյա՞կ են, որ նման պայմանավորվածություն կա։ Իրանագետ Գարիկ Միսակյանը բացատրում է, որ եթե Թեհրանում այդպիսի որոշում լինի, այն լինելու է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հիմնավորումներով։

Ազգային ժողովի հանձնաժողովում նշված քննարկման ժամանակ ՏԿԵ նախարարի ոլորտային տեղակալ Հակոբ Վարդանյանը նշում է, որ տարիներ շարունակ Հայաստանն Իրանից ներկրել է գրեթե նույն ծավալի գազ, և ծավալների ավելացման համար այս պահին խոչընդոտներ կան։

Հայկական կողմը, ըստ փոխնախարարի, առաջարկել է ավելի շատ գազ ներկրնել Իրանից, բայց Թեհրանը պայման է դրել։

«Մենք այս պահի դրությամբ ունենք հնարավորություն գործող գծերի թողունակության պայմաններում ևս գազի քանակը որոշակի առումով ավելացնելու։ Դրա համար մինչև գծի պատրաստ լինելը անպայման ուզում ենք պայմանագրի փոփոխությունները ստորագրվեն, և հնարավորություն կունենանք ավելացնելու։ 2014 թվականից ի վեր որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև գործակցի հարցը չվերջնականացվի, հին գործակիցներով իրանական կողմն անհամաձայնություն է հայտնել ավելի մեծ ծավալներով փոխանակում իրականացնել», – նշում է Վարդանյանը։

Ռուսական գազն իրանականով փոխարինելու խոսակցությունը վերջին օրերին ակտիվացավ այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ հերթական անգամ դադարեցվեց ռուսական գազի մատակարարումը Հայաստան։ Ռուսական կողմի պնդմամբ՝ դա վթարի հետևանք էր, իսկ մատակարարումը կարճ ժամանակ անց վերականգնվեց։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը բացատրում է՝ իրանական գազի՝ ավելի էժան լինելու վերաբերյալ որևէ հաշվարկ մինչև հիմա չի ներկայացվել։

Պարսյանը նշում է, որ իրանական կողմի հետ հավելյալ բանակցությունները, և բարտերի փոխարեն գումարի դիմաց գնումները, միգուցե, ավելի էժան դարձնեն իրանական գազը։ Բայց ՏԿԵ նախարարի տեղակալը, որը զբաղվում է այդ հարցով, նշում է՝ մինչև հիմա այդպես չի եղել։

«Իրանական գազի ներքին սպառման համար օգտագործելուն ես ուղղակի կարճ անդրադառնամ, որ քանի անգամ, որ մենք իրանցիների հետ քննարկել ենք ուղիղ գազի գնման հնարավորությունները, ինքը ավելի մատչելի չի եղել, քան այդ պահին գործող ռուսական գազի գինը», – նույնը հաստատում է ՏԿԵ փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան