Ձերբակալվել է «Սուրմալու»-ի տնօրենը. պատճառը 16 մարդու կյանք խլած պայթյունը չէ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան։ Factor TV-ն, սակայն, տեղեկացավ, որ ձերբակալության պատճառն ամենևին էլ անցյալ տարվա ամռանը 16 մարդու կյանք խլած ողբերգական պայթյունը չէ։ Մադաթովայի փաստաբան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ձերբակալման պատճառը 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու»-ի կենտրոնական մասնաշենքում բռնկված հրդեհն է․ տնօրենը մեղադրվում է հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար։

«Մեղադրանքը բացարձակ կապ չունի պայթյունի հետ, և հիմնավորված չէ»,- ասում է Բատիկյանը։

Ըստ նրա՝ առևտրի կենտրոնի փոխտնօրենի նկատմամբ էլ քրեական հետապնդում է հարուցվել, որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը։ Դատախազությունը Մադաթովային կալանավորելու միջնորդություն է ներկայացրել՝ հավելեց փաստաբանը։

2021-ի հրդեհը բռնկվել էր էլեկտրական լարերի անսարքության պատճառով։ Հրդեհի հետևանքով զոհեր չեն եղել, եղել են միայն նյութական կորուստներ՝ այրվել է 18 տաղավար, իսկ տնտեսվարող սուբյեկտներից որևէ մեկն առ այսօր նյութական փոխհատուցում չի ստացել։ Տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը հրդեհից հետո միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին՝ դադարեցնելու «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը։ Տնտեսվարողի ընկերության գույքն ամբողջությամբ այրվել է՝ նրան պատճառելով շուրջ 140 միլիոն դրամի վնաս։ Տիգրան Մուրադյանն ասում է՝ Իրինա Մադաթովայի ձերբակալությունը բավարար չէ, այլ մեղավորներ ևս կան։

«Իրինա Մադաթովան եղել է կատարողներից մեկը, բայց մենք դիմում ենք ներկայացրել ՔԿ, որ եղել են 4 կառավարիչներ, և խնդրել ենք միջոցներ ձեռնարկել նրանց մեղադրանքներ առաջադրելու մասով, բայց այդ մասով քննություն չի իրականացվում»,- ասում է Մուրադյանը։

Նա պնդում է՝ առևտրի կենտրոնի գործունեությունը չի կասեցվում, գույքի վրա կալանք չի դրվում, քանի որ «Սուրմալու»-ի սեփականատերից մեկը Դատախազությունում է աշխատել, և Դատախազությունն այս առումով կաշկանդված է։ Քննությունը պատշաճ չի իրականացվում՝ նշում է փաստաբանը։

«Պատճառն այն է, որ Երևան քաղաքի դատախազը պատշաճ վերահսկողություն չի իրականացնում այս գործով»,- նշում է փաստաբան Տիգրան Մուրադյանը։

Նշենք, որ Factor TV-ին Իրինա Մադաթովայի ձերբակալման, ինչպես նաև փաստաբան Տիգրան Մուրադյանի՝ դատախազությանն ուղղված մեղադրանքների վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ գերատեսչությունից, սակայն մինչև աշխատանքային ժամի ավարտը Դատախազությունը որևէ մանրամասն չհայտնեց, բանավոր պարզաբանում ևս մամուլի ծառայությունից չտվեցին։

Ուշագրավ է, որ 2021-ի մարտին, այսինքն՝ դեռևս հրդեհից առաջ, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բարձր ռիսկայնության օբյեկտ համարվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում 16 խախտում էր արձանագրել, ղեկավարությանը տուգանել 50 հազար դրամով և կարգադրագիր տվել, որ մինչև տարեվերջ վերացնի խախտումները։ Բայց արձանագրված խախտումները չեն վերացվել, իսկ տեսչական մարմինը վերստուգումներ չի իրականացրել, քանի որ, ինչպես նշում են, դա նախատեսված էր 2022 թվականի 3-րդ եռամսյակում։

Հիմա տեսչականը փոխել է քաղաքականությունը՝ խախտումներ արձանագրելուն պես դիմում է գործունեության կասեցման։ Բացառություն է «Սուրմալու» առևտրի կենտրոնը, որտեղ պայթյունից հետո 66 խախտում է արձանագրվել․ տեսչական մարմնից ասում են՝ իրենք այլևս իրավասություն չունեն, գործը Գլխավոր դատախազության տիրույթում է, և իրավապահ այս կառույցը պետք է որոշի՝ թույլատրե՞լ կենտրոնի գործունեությունը, թե՞ ոչ։ Այս դեպքում, սակայն, չկա հարցի պատասխանը՝ ինչո՞ւ Գլխավոր դատախազությունը «Սուրմալու»-ի գործունեության կասեցման որոշում չի կայացնում։

Մինչև այժմ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել նաև 16 մարդու, այդ թվում՝ մեկ երեխայի կյանք խլած պայթյունից հետո։ Գործով կա 4 մեղադրյալ՝ առևտրի կենտրոնի փոխտնօրենն ու տնտեսվարողներ։ Այս պահին բոլորն ազատության մեջ են։ Գործով նախաքննությունը շարունակվում է, որոշ փորձաքննության եզրակացություններ դեռևս չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան