Ոստիկանները բացահայտել են հանցագործության 321 դեպք

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 10-14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 321 դեպք, որոնցից 18-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 69, թմրանյութի հայտնաբերման՝ 60, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 23-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 19, հոգեկան ներգործության՝ 12, զենք-զինամթերքի առգրավման՝ 9, բնակարանային գողության ու սառը զենքի հայտնաբերման՝ 7-ական, խուլիգանության՝ 6, կեղծ փաստաթղթի՝ 5, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու ու ջրային կենդանիների ապօրինի որսի կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 3-ական, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սպանության, սեքսուալ բնույթի բռնի գործողության, դրամանենգության, ինքնավնասման, ինքնիրավչության, պետական սահմանն ապօրինի հատելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, մարդու առևանգման, մարդու թրաֆիքինգի, պետական ունեցվածքի գողության, անզգուշությամբ կյանքից զրկելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ պատրաստելու, օգտագործելու կամ իրացնելու, թմրամիջոցի մաքսանենգության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, վտանգի մեջ թողնելու, հողը փչացնելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, կանխամտածված սնանկության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման՝ 8, բնակարանային գողության ու անձնական ունեցվածքի գողության՝ 4-ական, խարդախության ու մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 25 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 7-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 9 դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար․ 1 մարդ զոհվել է, 81-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։