Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը Աբու Դաբիում ընթացող «IDEX-2023» միջազգային պաշտպանական ցուցահանդեսի և համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել իսրայելական Aeronautics ընկերության ղեկավար Մոշե Էլազարի հետ, գրում են ադրբեջանական լրատվականները։ «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Գուլիևը հանդիպել է Մարոկկոյի …

