Ամուլսարի շահագործումը սկսում ենք, այսօր 250 մլն դոլարանոց նախագիծ ենք կնքելու «Լիդիանի» հետ. Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանն այսօր 250 միլիոն դոլարանոց փաթեթ է ստորագրելու «Լիդիան Արմենիա» ընկերության հետ: Այս մասին այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշոր հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի վերսկսելը: Խոսքն Ամուլսարի մասին է:
Մենք այսօր ժամը 5-ին 250 մլն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ կտա վերսկսել ևս մեկ հանք, որի վերաբերյալ պարտավորությունները վաղուց կան»,- նշեց նախարարը:

Նշենք, որ ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կստորագրվի Եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը կստորագրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք փորձում ենք փոխել տնտեսության կառուցվածքն այնպես, որ հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ։ Բայց հանքարդյունաբերության ոլորտի ցուցանիշների նվազումը նպատակ չէ․ այս ոլորտում ցուցանիշների նվազումը արձանագրվել է երկրորդ խոշոր հանքի՝ Թեղուտի հանքավայրի կանգնած լինելու պատճառով։ Այս հանքի սեփականատերը և գործընկերները հայտնվել են պատժամիջոցների տակ։ Մենք աշխատում ենք, որպեսզի լուծումներ գտնենք Թեղուտի հանքի վերագործարկման համար»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։