Ջո Բայդենի՝ Կիև կատարած այցի ընթացքում ՌԴ-ն միջմայրցամաքային հրթիռի անհաջող արձակում է իրականացրել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին, հայտնում է, որ երկուշաբթի  նախագահ Ջո Բայդենի՝ Կիև կատարած այցի ժամանակ Ռուսաստանն իրականացրել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, բայց արձակումն անհաջող է եղել։

CNN-ի զրուցակիցները նշել են, որ Ռուսաստանը նախապես տեղեկացրել է ԱՄՆ-ին փորձարկման մասին, և Միացյալ Նահանգները դա չի դիտարկում որպես լարվածության սրման քայլ:

««Սարմատ» ծանր հրթիռի փորձարկումը, ըստ երևույթին, ձախողվել է: Ռուսաստանն արդեն հաջողությամբ փորձարկել է այս հրթիռը, և եթե դա հաջողվեր, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դա կընդգծեր Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում»,- գրում է CNN-ը։

Հիշեցնենք, որ Պուտինն իր ուղերձում, ի թիվս այլ բաների, հայտարարել է, որ Ռուսաստանը կասեցնում է ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի փոխադարձ վերահսկողության՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը։

Տաթև Ֆռանգյան