Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ արտերկրյա այցով ԱՄՆ-ում է։ Չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո նա ժամանել է Կապիտոլիում, ելույթ ունեցել Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, գրում է VOA-ն։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ելույթ ունենալ ամերիկյան Կոնգրեսի պատերի ներսում։ …

