Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի փակման միջանցքի վերաբերյալ ժամանակավոր որոշումը ու բավարարել Հայաստանի միջնորդությունը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։

Մասնավորապես, ՄԱԿ-ի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է՝

1․Դադարեցնել աջակցությունը ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպմանը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:

2․ Ապահովել երկու ուղղություններով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը։

«Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը, ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։ Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է։ Դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել միջոցներ՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,- ասվում է որոշման մեջ։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ ՀՀ-ն հայցել է, որպեսզի դատարանը միջոցներ կիրառի, որոնցով կկարգադրի, որ Ադրբեջանը դադարեցնի կազմակերպել ու աջակցել ենթադրյալ բողոքի ցույցերին, որոնք արգելափակում են Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը 2 ուղղություններով։ Դատարանը համարում է, որ այս ժամանակավոր միջոցը Լաչինով տեղաշարժվելու առումով հիմնավորված չէ։

Միաժամանակ, դատարանը որոշել է, որ 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշման ժամանակավոր միջոցներն ուժի մեջ են մնում։ Դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար և առաջացնում են միջազգային պարտավորություն բոլոր այն կողմերի համար, որոնց վերաբերում է դա։

Տաթև Ֆռանգյան