«Դատավորը զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող վարքագիծ դրսևորելուց»․ ԲԴԽ-ի որոշումը՝ Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ

Լուրեր

12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ Անտոնյանի լիազորությունները դադարեցվել են հունվարի 26-ին։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռից 7 տարի անց, իսկ նրան վերագրվող ենթադրյալ կարգապահական խախտման պահից անցել է շուրջ 15 տարի։

ԲԴԽ որոշման մեջ մանրամասներ են ներկայացված դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի, դրա վերաբերյալ դատավորի դիրքորոշման, «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի վերաբերյալ։

Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

2004 թվականին Գ.-ն հայց է ներկայացրել Ամիրխանյանի դեմ՝ պնդելով, որ սեփականության իրավունք ունի դիմումատուի կողմից օգտագործվող 38.75 ք/մ մակերեսով հողակտորի նկատմամբ և նպատակ հետապնդելով վերցնել այն:

2006 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հայցը՝ Ամիրխանյանին կարգադրելով հողամասը փոխանցել Գ-ին: Ամիրխանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ 2007 թվականի մարտի 9-ին Քաղաքացիական վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը և մերժել Գ.-ի հայցը: 2007 թվականի մարտի 26-ին Գ.-ն դատական ակտի դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պնդելով, որ այն կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտմամբ, որի հետևանքով ինքը կարող է զրկվել հողակտորի նկատմամբ իր սեփականության իրավունքից:

2007 թվականի ապրիլի 7-ին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնցով սահմանվել է, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք ներկայացնել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել։

2007 թվականի ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վերադարձնել Գ․-ի բողոքը՝ պատճառաբանությամբ, որ դրանում գործի փաստական հանգամանքներում հավանական դատական սխալի և դրա հետևանքների վերաբերյալ ներկայացված փաստարկներն անհիմն են: Դատարանը որոշմամբ արձանագրել է, որ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ սահմանելը նպատակահարմար չէ։

2007 թվականի սեպտեմբերի 7-ին Գ.-ն Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտի դեմ մեկ այլ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պնդելով, որ տեղի են ունեցել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: 2007 թվականի մարտի 26-ի բողոքում ներկայացված հիմքից բացի՝ Գ.-ն իր բողոքը վարույթ ընդունելու համար որպես հիմք նշել է, որ Վճռաբեկ դատարանի կողմից իր գործով կայացման ենթակա դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և որ ՀՀ Վերաքննիչ դատարանի վիճարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի՝ նախկինում կայացրած դատական ակտին:

2007 թվականի հոկտեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ և որոշել մասնակիորեն բավարարել այն՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտն ու գործն ուղարկելով նոր քննության:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ Քաղաքացիական վերաքննիչ դատարանն իր եզրահանգումներն անելիս հաշվի չի առել գործի նյութերում առկա փորձագիտական եզրակացությունը, ինչպես նաև չի նշել ներպետական օրենսդրության այն դրույթները, որոնք դրվել են վճռի հիմքում։

«Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի դիրքորոշումը

«Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ փաստացի 2007 թվականի ապրիլի 12-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վերադարձնել 2007 թվականի մարտի 26-ի բողոքը՝ իր որոշման մեջ նշելով, որ նպատակահարմար չի համարում թերությունները շտկելու համար ժամկետ սահմանել, բայց անկախ դրանից՝ Ամիրխանյանի հակառակորդ կողմը 2007 թվականի սեպտեմբերի 7-ին մեկ այլ վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանը որոշել է ընդունել վարույթ։ Այս նոր բողոքի քննության արդյունքում բեկանվել է Վճռաբեկի կողմից նույն գործով նախկինում կայացված վերջնական դատական ակտը։

«Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով Կառավարությունը ՄԻԵԴ ներկայացված դիրքորոշմամբ պնդել է, որ եթե նույնիսկ առաջին բողոքը վերադարձնելու ժամանակ օրենքով արգելվում էր վճռաբեկ բողոք բերել մեկից ավելի անգամ, Վճռաբեկ դատարանը երկրորդ բողոքը վարույթ ընդունելու որոշում կայացնելիս առաջնորդվել է մինչև 2007 թվականի ապրիլի 7-ի փոփոխությունները գործող օրենքով։ Այս փոփոխություններով, ինչպես վերը նշել ենք, սահմանվել է, որ անձն իրավունք չունի մեկից ավելի անգամ վճռաբեկ բողոք բերել, եթե Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար որոշակի ժամկետ չի սահմանել։

Կառավարությունը պնդել է, որ նախքան այդ փոփոխությունները՝ սահմանված վեց ամսվա ընթացքում Վճռաբեկ դատարան կարող էր բերվել անսահմանափակ թվով բողոք: Վճռաբեկ դատարանն առաջնորդվել է այդ կանոններով, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից վճիռ կայացնելու պահին գործում էին այդ կանոնները, իսկ 2007 թվականի ապրիլի 7-ի փոփոխություններով՝ դիմումատուի հակառակորդ կողմի, այսինքն՝ վճռաբեկ բողոք ներկայացրած Գ․-ի իրավիճակը վատթարացել է, հետևաբար, դրանք չեն կիրառվել, ինչպես պահանջվում էր օրենքով:

ՄԻԵԴ-ի համար, սակայն, այդ պնդումները համոզիչ չեն եղել։ Դատարանը վճռում նշել է, որ նախքան 2007 թվականի ապրիլի 7-ը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ որևէ հստակ դրույթ նախատեսված չէր, որով քաղաքացիական վարույթի կողմին թույլատրվեր երկու անգամ, առավել ևս՝ անսահմանափակ թվով վճռաբեկ բողոք բերել: Ավելին՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածով սահմանված էր, որ Վճռաբեկ դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:

Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ Կառավարությունը չի հիմնավորել, որ տվյալ ժամանակահատվածում վեցամսյա ժամկետում անսահմանափակ թվով բողոքներ ընդունելը եղել է Վճռաբեկ դատարանի ընդունված գործելաոճը։ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ 2007 թվականի մարտի 9-ի դատական ակտն այլևս բողոքարկման ենթակա չէր՝ վերջնական էր և պարտադիր ուժ ունեցող: ՄԻԵԴ-ի հենց այս վճռի ուսումնասիրության արդյունքում է Արդարադատության նախարարությունը հանգել հետևության, որ դատավորը թույլ է տվել այնպիսի խախտում, որը հեղինակազրկել է դատական իշխանությունը։

Դատավորի դիրքորոշումը կարգապահական գործի վերաբերյալ

Դատավորը կարգապահական գործի քննության ընթացքում առաջարկել է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել՝ Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու և ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու առիթն օրենսգրքից հանելու համար:

Կարգապահական գործի վերաբերյալ ԲԴԽ-ին ներկայացրած պատասխանով դատավորը հայտնել է, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունն անհիմն է, այն կայացվել է ՀՀ Սահմանադրության դրույթների կոպիտ խախտումներով և ենթակա է մերժման։
Դատավորը նշել է, որ 06.07.2022 թվականին սահմանվել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նոր առիթ՝ ՄԻԵԴ վճռի հիմքով, որն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի պահանջին․ այն սահմանում է, որ անձի իրավական կարգավիճակը վատթարացնող նորմերը հետադարձ ուժ չունեն։ Տվյալ դեպքում, ըստ դատավորի, իր իրավիճակը վատթարացնող նորմին տրվել է հետադարձ ուժ։

Ասվածը դատավորը հիմնավորել է նրանով, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության պահանջը վերաբերում է 2007 թվականին կատարած խախտման համար պատասխանատվության ենթարկելուն, այդ կապակցությամբ կարգապահական վարույթն էլ հարուցվել է ենթադրյալ խախտման օրվանից ավելի քան 15 տարի անց՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ին։ Ըստ դատավորի՝ 2022 թվականին Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններն արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական և դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի, իսկ այժմ նման խախտման համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը երկարացվել է յոթ տարով՝ դառնալով 15 տարի։

Դատավորը նշել է, որ վերոգրյալից պարզ է, որ եթե օրենսգրքում 2022 թվականին չկատարվեին վերոգրյալ հակասահմանադրական փոփոխությունն ու լրացումը, ապա իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել չէր կարող՝ ոչ միայն վարույթի հարուցման առիթ և հիմք չլինելու, այլև դրանց առկայության դեպքում անգամ՝ վարույթի հարուցման ժամկետն անցած լինելու պատճառով։

Ըստ դատավորի՝ միաժամանակ ակնհայտ է, որ օրենսգրքում կատարված այդ փոփոխությունն ու լրացումը կոպտորեն խախտել են ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատավորի անկախության սկզբունքը, քանի որ գործադիր իշխանությանը հնարավորություն են տվել վաղեմության չափազանց երկարատև ժամկետներ անցած լինելու պայմաններում պրակտիկա դարձնել դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելը և նրանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Խորհուրդ դիմելը։

Դատավորը նաև դիրքորոշում է հայտնել, որ եթե ՄԻԵԴ-ում Կառավարությունը պատշաճ պատասխան ներկայացներ, ապա Հայաստանի Հանրապետության դեմ վճիռ չէր կայացվի։

Դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-ի պատճառաբանությունները

Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ դատավոր Սուրեն Անտոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման։ Դատական ակտում Խորհուրդը նշել է, որ իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի, միաժամանակ, Խորհուրդը նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք՝ պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում՝ ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն՝ հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար:

Դատավոր Սուրեն Անտոնյանն իր գործով վարույթի շրջանակում պնդել է, որ իրեն վերագրվող արարքը ՀՀ Վճռաբեկ դատարանում համատարած դատական պրակտիկա է եղել․ 2007-ին վճռաբեկ բողոքները վերադարձվում էին՝ մատնանշումով, որ «Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում սահմանել ժամկետ՝ թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար», որից հետո հետագայում կրկին ներկայացնելու դեպքում դրանք ընդունվում էին վարույթ։

Խորհուրդը որոշման մեջ նշել է, որ 2006 և 2007 թվականներին Վճռաբեկ դատարանի պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ այս դատարանում բացակայել է Սուրեն Անտոնյանի մատնանշած համատարած դատական պրակտիկան, կատարված ուսումնասիրության արդյունքում եղել են դատավորի ներկայացուցչի կողմից մատնանշված որոշ դեպքեր, սակայն դրանք նվազ քանակով չեն կարող գնահատվել որպես ընդունված և առկա դատական պրակտիկա։

«Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական նորմերի խախտումներն էական կարգապահական խախտումներ են, որոնք համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ և ակնհայտորեն պայմանավորված են դատական իշխանության անկախության և անաչառության ապահովման, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության և իրավունքի գերակայության ապահովման հանրային շահերով»,- որոշման մեջ նշել է ԲԴԽ-ն։

Խորհուրդը գտել է, որ դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են դիտավորությամբ, քանի որ դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը և որոշել Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցնել՝ էական կարգապահական խախտման հիմքով:

Արաքս Մամուլյան