Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնն առաջարկել է Արցախի գլխավոր դատախազին

Լուրեր

28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնն արդեն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Արցախի Գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը։

«Առաջարկ եղել է, բայց դեռևս որոշում չի ընդունել»,- նշեց Դավթյանը։

Նշենք, որ տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին։ Ինքը՝ Ռուբեն Վարդանյանը թեև նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, այնուամենայնիվ, տարբեր շրջանակներում խոսվում է նրա պաշտոնանկության մասին։

Վաղը նախատեսվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը, որում էլ, ենթադրվում է, նա կհայտարարի այդ մասին։ Ռուբեն Վարդանյանի հեռանալու մասին խոսակցություններն է՛լ ավելի ակտիվացան այն բանից հետո, երբ փետրվարի 18-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ են քննարկել «Ղարաբաղում հայ փոքրամասնության իրավունքների և անվտանգության հարցը, բայց ոչ այն մարդու հետ, որը Ռուսաստանից է բերվել՝ Ղարաբաղում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար»։

Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն այսօր «Ազատության» եթերում ասել է, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ չունի, ամեն դեպքում՝ Վարդանյանն ինքը հրաժարական չի տալու:

«Ինչպես այն ժամանակ՝ այս պահին էլ կարող եմ ասել, որ Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ հեռանալ Արցախից»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն Արցախի պետական նախարար է նշանակվել 2022 թվականի նոյեմբերի 4-ին։

Անժելա Պողոսյան