ՌԴ ԶՈւ-ում զինամթերքի առավելագույն խնայողության ռեժիմ է․ Մոսկվան փորձում է Իրանից 20 հազար արկ ներկրել․ ուկրաինացի պաշտոնյա

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Ռուսաստանն Իրանից արկերի փորձնական խմբաքանակ է բերել և այժմ փորձում է ներմուծել ևս մեկ խմբաքանակ՝ մոտ 20 հազար միավոր։ Այս մասին Forbes.Ukraine-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

«Հյուսիսային Կորեայից հաստատված դեպքեր չկան: Իրանից փորձնական խմբաքանակ է ներկրվել, հիմա փորձում են ներմուծել ևս մեկ խմբաքանակ, այլևս փորձնական չէ՝ մոտ 20 հազար արկ է: Սա ոչինչ է օգտագործված թվերի համեմատ»,- նշել է նա:

Բուդանովի խոսքով՝ այժմ Ռուսաստանը հրետանային արկերի զանգվածային արտադրություն է սկսում, սակայն արդեն երկու ամիս է՝ Ուկրաինայում գործող ռուսական խմբավորումները զինամթերքի առավելագույն խնայողության ռեժիմի են անցել։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության ղեկավարը վստահ է, որ Ռուսաստանը չի կարողանա զարգացնել արտադրություն, որը բավարար կլինի հրետանային պատերազմ վարելու համար։

«Քիչ թե շատ սովորական զինամթերքն այժմ օգտագործվում է բացառապես Բախմուտում և Լիմանսկի ուղղությամբ: Նրանք մի քանի անգամ փորձել են գրոհել Ուգլեդարը և կշարունակեն փորձել: Մնացած բոլոր տարածքներում զինամթերքի խնայողության ռեժիմ է»,- ասել է Բուդանովը։

Տաթև Ֆռանգյան