Թուրքիայում ֆուտբոլային հանդիպումների ժամանակ երկրպագուները տարբեր բողոքի ակցիաներ են կազմակերպել երկրում ավերիչ երկրաշարժերից հետո։ Մասնավորապես, փետրվարի 25-ին անցկացված խաղի ժամանակ «Ֆեներբահչե»-ի երկրպագուները կարգախոսներ են վանկարկել՝ կոչ անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությանը հրաժարական տալ՝ երկիրը երկրաշարժերին չպատրաստելու պատճառով։ Ֆեներբահչե-Կոնիասպոր հանդիպման ընթացքում երկրպագուները բացականչել են՝ «Կառավարություն, հրաժարակա՛ն տուր», «Ստի փաթեթ, արդեն 20 տարի։ Հրաժարակա՛ն տվեք»։ …

