Երկրաշարժից հետո Թուրքիայում կոչ են անում ֆուտբոլային հանդիպումներն անցկացնել առանց հանդիսատեսի՝ կառավարության հրաժարականի կոչերի և բողոքի ակցիաների պատճառով

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայում ֆուտբոլային հանդիպումների ժամանակ երկրպագուները տարբեր բողոքի ակցիաներ են կազմակերպել երկրում ավերիչ երկրաշարժերից հետո։ Մասնավորապես, փետրվարի 25-ին անցկացված խաղի ժամանակ «Ֆեներբահչե»-ի երկրպագուները կարգախոսներ են վանկարկել՝ կոչ անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությանը հրաժարական տալ՝ երկիրը երկրաշարժերին չպատրաստելու պատճառով։

Ֆեներբահչե-Կոնիասպոր հանդիպման ընթացքում երկրպագուները բացականչել են՝ «Կառավարություն, հրաժարակա՛ն տուր», «Ստի փաթեթ, արդեն 20 տարի։ Հրաժարակա՛ն տվեք»։

Հեռարձակող Bein Sports-ը երկրապագուների վանկարկումների ժամանակ իջեցրել է ձայնը։

Նախօրեին էլ «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն են հանդիպման ժամանակ բողոքել կառավարության դեմ։ Ամբողջ խաղի ընթացքում Ստամբուլի Vodafone Arena-ում երկրպագուները վանկարկել են կարգախոսներ՝ կոչ անելով կառավարությանը հրաժարական տալ:

Խաղերից հետո Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, որը նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոալիցիոն գործընկերն է, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կառավարության դեմ բողոքի ցույցերն անհարգալից վերաբերմունք են «երկրաշարժի հետևանքով զոհերի նկատմամբ»։

«Խաղերը կա՛մ պետք է անցկացվեն առանց երկրպագուների, կա՛մ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բահչելիից հետո ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է թիրախավորել երկրպագուներին։

«Նրանք, ովքեր ցանկանում են սպորտային դաշտերը վերածել քաղաքական ասպարեզի, թող լսեն պետության ու ազգի ջանքերը, թող չխանգարեն մեր աշխատանքին։ Ոչ ոք չպետք է պայքարի Թուրքիայի անվտանգության դեմ»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան