Պաշտոնական Երևանը որևէ կերպ չի մեկնաբանում առաջիկա օրերին Բրյուսելում սպասվող հայ-ադրբեջանական հանդիպման մասին լուրը։ Հնարավոր հանդիպման մասին դեռ նախորդ շաբաթ խոսել էր ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ Բրյուսելյան հանդիպումը կազմակերպելու նպատակով ուրբաթ Երևան էր ժամանել նաև Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Եվրոպացի պաշտոնյան «Ազատության» եթերում հայտարարել էր՝ ձգտում են, որ հանդիպումը կայանա Փաշինյան-Ալիև …

