Սարսափելի տեսարան շների կացարանում․ կենդանասերները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Պտղնիում գտնվող մոտ 30 քմ մակերեսով այս տարածքում Մուշեղ Թումանյանին պատկանող կացարանն է՝ նախատեսված շների համար։ Այսօր այստեղ էին հավաքվել մի խումբ կենդանասերներ, և մարդիկ, որոնք իրենց շների խնամքը վստահել են Մուշեղին։ Ահազանգ էր եղել, որ շները պահվում են անմխիթար պայմաններում, խոշտանգվում և սովամահ են արվում կացարանի տիրոջ կողմից։

Factor TV-ի նկարահանման պահին տարածքում մեկ տասնյակից ավելի շուն կար։ Շինության ներսում գտնվող կենդանիները բարձր հաչում էին մարդ տեսնելիս, տան հետևում կապված շունը, որի առաջ անգամ ջուր չկար, տխուր հայացքով ուղղակի հետևում էր անցուդարձին, իսկ կացարանից դուրս գտնվող շները պարբերաբար մոտենում էին խոշտանգված և բակում նետված շան մարմնին և հոշոտելու փորձեր անում։ Հավաքված կենդանասերների նյարդերն այս սարսափելի տեսարանից տեղի տվեցին։

«Դինգո թիմ» հասարակական կազմակերպություն անդամ Գոհար Մանուշակյանը նշում է, որ ինքը դեռ ամիսներ առաջ է բարձրաձայնել, որ Մուշեղ Թումանյանի կացարանում վատ պայմաններ են, բացի այդ՝ կենդանիները սովամահ են լինում։ Պատկերը, սակայն, սարսափելի էր նաև նրա համար։ Մանուշակյանն անմիջապես զանգահարեց Մուշեղ Թումանյանին և պահանջեց գալ տարածք։

Քրիստինե Թոխյանը, որն իր երեք շներին ի պահ է տվել Մուշեղ Թումանյանին, ահազանգից հետո եկել էր նրանց տանելու։ Դեռ առավոտյան Թումանյանը տեսանյութ էր ուղարկել Քրիստինեին, որպեսզի ապացուցի, թե նրա շների հետ ամեն ինչ կարգին է։ Տեսանյութը չէր հանդարտեցրել կնոջը, եկել էր տեղում համոզվելու, որ իր շների հետ ամեն ինչ նորմալ է, սակայն տեղ հասնելով՝ պարզել էր, որ շները չկան։

Մուշեղը, սակայն, սկզբում կտրուկ հերքում էր գումար ստանալու մասին տեղեկությունը՝ նշելով, որ այս կացարանում ինքն իր հնարավորության սահմաններում է հոգ տանում կենդանիների մասին։

Այս հայտարարությունը հունից հանեց հավաքված կենդանասերներին։ Նրանց խոսքով՝ բոլոր այն մարդիկ, որոնք իրենց շներին ի պահ են տվել Մուշեղին, պարբերաբար գումարներ են փոխանցել նրան։

Ահազանգի հետքերով դեպքի վայր ժամանեցին Պարեկային և ոստիկանության աշխատակիցները, որոնք տեղում աշխատանքներ իրականացնելուց հետո սահմանազատեցին տարածքը։ Կենդանասերների մի խումբ ուղևորվեց ոստիկանության բաժին՝ հաղորդում ներկայացնելու, մնացածը դեռևս չէին կարողանում մոռանալ տեսածը։

Factor TV-ն օրերս մեկ այլ շան՝ հայկական գամփռ Սիմբայի խոշտանգման և անկելու թեմայով զրուցել էր հենց Մուշեղի հետ։ Նա մեզ պատմել էր, թե այլ անձինք շանը 20 օր պահել են առանց հացի կամ ջրի, ինչից 10 օր անց կենդանին անկել էր։ Այսօր, սակայն, կենդանասերները Սիմբայի մահը ևս Մուշեղի կողմից ենթադրյալ խոշտանգման հետ են կապում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան